Արարատում անզիջում պայքար է սպասվում
Հայկական Մամուլ
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը պաշտոնապես «հաստատել» է, որ Արարատ քաղաքի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Հայկ Հայկյանն է. վերջինս «Ավշարի» Գրիգորյան եղբայրների հովանավորությունն է վայելում։
Արարատում անզիջում պայքար է սպասվում՝ տեղեկացնում են ԲՀԿ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրները։
Հիշեցնենք, որ ԲՀԿ թեկնածուն «Արարատցեմենտ» ՓԲԸ տեղամասի պետ Սամվել Բարսեղյաևև է։ Վերջինիս «մասով» փիառ տեխնոլոգիան ասում է, որ ԲՀԿ թեկնածուն Արարատում գիշերները ծիրան-ծիրան ման գալու «խասյաթ» ունի՝ իր հետևանքներով հանդերձ։ Բոլոր դեպքերում, ԲՀԿ առաջնորդի համար վերջինիս հաղթանակը պատվի ու արժանապատվության խնդրի է վերածվել, ոչ միայն որպես «Արարատցեմենտի» սեփականատիրոջ, այլև որպես վերջին հնարավորություն՝ լուսանցքում հայտնված ԲՀԿ-ն վերակենդանացնելու համար։ Ծառուկյանը, ըստ թերթի աղբյուրների, ասել է՝ անելու ենք ինչքան պետք է, ինչ պետք է, անելու ենք անմնացորդ, հասնելու ենք մինչև վերջին մարդը՝ հաղթելու ենք:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը