Օրենսդիր մարմինն առանձնակի փութաջանությամբ է պատրաստվում Մաքսային միություն մտնելու գործընթացին
Հայկական Մամուլ
Դատելով ՀՀ Ազգային ժողովում երեկ տիրող տրամադրություններից՝ օրենսդիր մարմինն առանձնակի փութաջանությամբ է պատրաստվում Մաքսային միություն մտնելու գործընթացին: Բանն այն է, որ երեկ ԱԺ-ում կայացավ ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի եռահատորյակի շնորհանդեսը: Իսկ գիրքը վ»րնագրված էր «Հայաստան. հազարամյակների ուղի»:
Այլ կերպ ասած՝ ռուս պատգամավորներն արդեն իրենց գրքերի շնորհանդեսն անցկացնում են նաև Հայաստանում: Սակայն սա խորհրդարանի ռուսաֆիկացման միակ արձանագրումը չէր. «Ժողովուրդ»-ի լրագրողը երեկ նկատել է ԱԺ բուֆետի դռան վրա «շողշողացող» ցուցանակը, որն ազդարարում էր. «Այս հինգշաբթի ռուսական խոհանոցի օր է»: Ինչպես ասում են՝ կեցցե «բորշչը»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը