Ադրբեջանցի Զեյնալովին բռնել է տվել սեփական հորեղբայրը. Известия
Ադրբեջան
Ադրբեջանական Haqqin.az լրատվական կայքում Օրհան Զեյնալովի ձերբակալության վերաբերյալ նոր տարբերակ է հայտնվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում 25-ամյա Եգոր Շերբակովի սպանության մեջ մեղադրվող Զեյնալովը ձերբակալվել էր Մոսկվայում ադրբեջանական համայնքի ջանքերի շնորհիվ: Հոկտեմբերի 18-ին «Известия» պարբերականը տեղեկացնում է, որ ենթադրյալ հանցագործին բռնելու գործում ռուս իրավապահներին օգնել է Զեյնալովի հարազատ հորեղբայրը, ով նախկինում աշխատել է Ադրբեջանի ՆԳՆ-ում:
Ըստ ԶԼՄ-ների` նա ինքն է իր օգնությունն առաջարկել: Իր ազգականի հետ Զեյնալովը հեռախոսակապի մեջ է եղել ամբողջ օրը, և հորեղբայրը առաջարկել է նրան գնալ և հանձնվել իրավապահներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն