Ես եմ 20-րդ դարի լավագույնը, իսկ Պելեի մրցանակը հիմարություն է. Մարադոնա
Սպորտ
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Պելեի ստացած մրցանակը հիմարություն է. տեղեկացնում է Goal.com-ը:
«2000-ին ես նվաճել եմ «20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը, ինձ ընտրել էին մարդիկ, իսկ Պելեն երկրորդն էր: Այն մրցանակը, որը ՖԻՖԱ-ն հանձնեց Պելեին, իսկական հիմարություն էր: Նա նույնիսկ «Բրազիլիայի լավագույն մարզիկ» կոչումը զիջեց Այրտոն Սենային»,– հայտարարել է Մարադոնան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում