Լավագույն հարձակվողը Ռոնալդոն էր. Կապելո
Սպորտ
Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, պատասխանելով երկրպագուների հարցերին նշել է, որ լավագույն հարձակվողը բրազիլացի Ռոնալդոն է, ում հետ իրեն հաջողվել է աշխատել: Իսկ ներկայիս լավագույն ֆուտբոլիստ մարզիչը համարում է Մեսսիին:
«Տեխնիկայի առումով Ռոնալդոն լավագույնն էր: Մարկո վան Բաստենը նույնպես լավ էր խաղում, սակայն երբ Ռոնալդոն գտնվում էր օպտիմալ մարզավիճակում, նա լավագույնն էր: Ֆուտբոլն ունի երեք տարբեր ժամանակաշրջան, երբ լավագունը Պելեն էր, հետո` Մարադոնան, իսկ այժմ` Մեսսին»,-Կապելոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի թվիթերյան պաշտոնական էջը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում