Ոստիկանությունը հաստատում է՝ Զարուհի Փոստանջյանի անվտանգությունն ապահովվում է պետությունը
Հասարակություն
ԵԽԽՎ-ում ունեցած հայտնի ելույթից հետո ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին սպառնալիքներ են հնչել. այդ պատճառով Փոստանջյանը դիմել էր ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովման խնդրանքով:
MediaMall.am-ը Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեց ճշտել, թե ՀՀ Ոստիկանությունը սկսել է արդյոք պաշտպանել ԱԺ պատգամավորի անվտանգությունը, թե համացանցում հայտնված նրան ուղեկցող ոստիկանների վերաբերյալ կադրերը պատահական համընկնում են:
«Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ, քննարկվել է խնդիրը, և ձեռք են բերվել փոխադարձ պայմանավորվածություններ, հետևաբար, ոստիկանների ներկայությունը նրա կողքին պատահականություն չէ»,- պարզաբանեց պարոն Մալխասյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն