«Գյոտցեն կլինի երկրորդ Մեսսին». Կրիստոֆ Դաում
Սպորտ
Գերմանացի մասնագետ Կրիստոֆ Դաումը, ով այժմ գլխավորում է «Բուրսասպորը», իր կարծիքն է հայտնել «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին և նշել, որ վերջինս ապագա Մեսսին է:
«Այս տարին նրա համար անցումային էր: Վստահեցնում եմ, որ հաջորդ մրցաշրջանում նա առաջընթաց կապրի իր խաղում: Գյոտցեն բացառիկ ֆուտբոլային հմտություն ունի, և նա կլինի երկրորդ Մեսսին: Հակառակ դեպքում, «Բավարիան» այդքան գումար չէր ներդնի նրա համար»,- մասնագետի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում