Ինչպե՞ս կդասավորվի Սեդրակյանի ճակատագիրը
Քաղաքական
Մոտ մեկ ամիս առաջ հրապարակվեց Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը. նա 14 տարի կանցկացնի բանտում` ըստ առաջադրված մեղադրանքի՝ ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
Դատավճռի հրապարակումից հետո Սեդրակյանի պաշտպանության գործով զբաղվող «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ վճիռը կբողոքարկվի:
Lurer.com-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ բողոքարկման դիմումը դեռ պատրաստ չէ: «Գրում ենք», - ասաց Սիրունյանը:
Բողոքարկելուց հետո սպասվելիք արդյունքների մասին խոսելով` Վարդան Սեդրակյանի պաշտպանը նշեց. «Չգիտեմ: Իրոք չգիտեմ: Թող դատարանը որոշի: Ինչ ուզում են` որոշեն. կարևորը` արագ որոշեն, ինչ անում են»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին 2013 թվականի մարտի 5-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրա սպանությունը պատվիրելու համար, և նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Պ. Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց. անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն