«50 ձեռնարկության մասնակցությունը ենթադրում է 100 հազար գյուղացու հետ աշխատանք»
Հայկական Մամուլ
Երեւանում երեկ բացվեց գյուղմթերքների եւ սննդի արդյունաբերության խոշորագույն` «Արմպրոդէքսպո-2013» ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում էին մեր տնտեսության այս ոլորտի շուրջ 50 կազմակերպություններ: Նրանց թվում էին ինչպես հայտնի ընկերությունները` իրենց ներկայացրած արտադրատեսակներով, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Խմիչքների, հյութերի, կաթնամթերքի, մսամթերքի, հրուշակեղենի, թարմ եւ չորացրած մրգերի, պահածոների բազմազան տեսականի, ծխախոտ, սուրճ եւ այլն: Այս ամենը ներկայացված էր երեկվա, ելույթ ունեցողներից մեկի բնորոշմամբ, «ամենահամուհոտով» ցուցահանդեսում:
Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների ջանքերով եւ պետական աջակցությամբ դրական տեղաշարժեր եւ զարգացման հեռանկարներ են արձանագրվել: Ըստ նախարարի, գյուղատնտեսության զարգացման համար կարեւոր է արտադրություն-շուկա-վերամշակում-արտահանում փոխկապակցված շղթայի արդյունավետության ապահովումը, ինչի ուղղությամբ պետության կողմից լուրջ քայլեր են կատարվում: Դրանց շնորհիվ, ինչպես հավաստիացրեց Սերգո Կարապետյանը, ակնհայտ երեւում է մեր գերազանցությունը հարեւան երկրների նկատմամբ: «Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը առաջատար դիրքերում է տարածաշրջանում», հայտարարեց գյուղատնտեսության նախարարը:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը