«Ես զինվոր եմ, որտեղ նշանակեն, ես պարտավոր եմ այնտեղ ծառայել»
Հայկական Մամուլ
Երեկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է Սերժ Սարգսյանի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբախ Համբարյանին եւ Սամվել Հովհաննիսյանին: Համբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես զինվոր եմ, որտեղ նշանակեն, ես պարտավոր եմ այնտեղ ծառայել»: Մեր հարցին, թե հեշտ է լինելու Վլադիմիր Գասպարյանի հետ աշխատելը, ասաց. «Ոչ միայն հեշտ, այլեւ հաճելի, աշխատող մարդու համար շատ հեշտ է: Ով պետական մտածելակերպ ունի, իր համար շատ հեշտ է աշխատել»:
Այնուհետեւ Վլ. Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վլ. Գասպարյանը պատրաստվում է Երեւան քաղաքի վարչությունում եւս կադրային փոփոխություններ կատարել:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը