Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր գեներալներին է կոչում «զորավար»
Հայկական Մամուլ
«Ժառանգության», նրա լիդերի, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ Վլադիմիր Գասպարյանն ուշադիր է, Շարմազանովի խոսքով՝ «մի ուրիշ ձև»: Ձեզ համա՞ր էլ նա զորավար է՝ «Հրապարակ» օրաթերթը հարցրել է Արմեն Մարտիրոսյանին:
«Գիտեք, այս խնդրում շատ խոր թյուրիմացություն կա, բանն այն է, որ պարոն Հովհաննիսյանը բոլոր գեներալներին է կոչում «զորավար», առաջին անգամ՝ նախորդ գումարման ԱԺ-ում, երբ մեր առջև նստած Արթուր Աղաբեկյանին պրն Հովհաննիսյանն ասաց զորավար, ես մի պահ շշմեցի: Հետո, երբ մի անգամ էլ Սեյրան Սարոյանին ասաց զորավար, հասկացա, որ նրա դիմելաձևն է այդպիսին, ուրիշ ոչինչ, որովհետև գեներալը մեր պատմության ընթացքում համարվել է զորավար»: Վովան քեզ չի ների, Արմեն Մարտիրոսյան: «Ինքը, կարծում եմ, աստվածապաշտ անձնավորություն է, ուղղամտությամբ լեցուն կլինի ու կների: Հետո էլ ինքն իրականում գեներալ-լեյտենանտ է»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը