ՊԵԿ նախկին աշխատակիցը ընդդեմ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի. գործը ՄԻԵԴ-ի վարույթ է ընդունվել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Երևանի բնակիչ Ռոբերտ Նիկողոսյանը օրերս գրություն է ստացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից այն մասին, որ նրա դիմումը վարույթ է ընդունվել:
Քաղաքացին ՄԻԵԴ է դիմել 2012թ.-ի ապրիլին, այն բանից հետո, երբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից (նա հարկային տեսուչ էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում) և անգամ դատարանի՝ իր օգտին կայացրած վճիռներից հետո աշխատանքը շարունակելու հնարավորություն չի ստացել: Սպառելով իր իրավունքները վերականգնելու ներհայաստանյան բոլոր հնարավորությունները նա դիմել էր ՄԻԵԴ:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն