Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հովիկ Աբրահամյանը նոր վարչություն է ստեղծել
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը վայելում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի լայն հովանավորությունը, ազդեցության ընդլայնման նոր հնարավորություն է ստացել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Հովիկ Աբրահամյանը նոր վարչություն է ստեղծել, որը կոչվում է «հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն»: Այս օրերին խորհրդարանի միջանցքներում բոլորի խոսակցության առարկան այս նոր վարչության ստեղծումն է:
Քննարկվում է, որ Արփինե Հովհաննիսյանն իր ծանոթներին աշխատանքի է հրավիրում նոր վարչությունում: Բացի սա, այս նախաձեռնության շրջանակներում արդեն լուծարվել են իրավաբանական վարչությունն ու վերլուծական վարչությունը, որոնց փոխարեն ստեղծվել է նոր՝ փորձաքննության վարչություն: Խորհրդարանում նշում են, որ նորաստեղծ այս վարչությունը պետք է ԱԺ աշխատակազմի աշխատակիցների ատեստացիա իրականացնի:
Մանրամասները՝ կարդացեք «Հայկական ժամանակ» -ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը