Լարված և անորոշ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ուղևորներին հայտնել են, որ օդանավը վնասվել է
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի հետ քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կապ է հաստատել Գայանե Գալոյանը՝ հայտնելով, որ Երևան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր առավոտյան ժամը 05:30-ին, անհայտ ժամանակով հետաձգվել է: Չվերթի ուղևորների գրանցումը իրականացվել է ժամը 03:30-ին:
Տիրում է անորոշություն և անհանգստություն ուղևորների մեջ, քանի որ վերջիններիս հայտնել են, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:
Տիկին Գայանեն տեղեկացրեց, սակայն, որ եթե օդանավը վնասվել է, և թռիչքը պետք է հետաձգվեր, այդ դեպքում ինչու՞ են իրականացրել ուղևորների գրանցումը: Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներին ոչ մի տեղեկություն չեն տալիս՝ ե՞րբ կարող է թռչել օդանավը և ընդհանրապես, կիրականացվի՞ արդյոք այն:
Նրա խոսքով՝ ուղևորներին կես ժամը մեկ ասում են, թե կես ժամից կթռչեն, սակայն կես ժամից մի քանի ժամ անցել է արդեն:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն