Ղարաբաղյան խնդիրն արդեն կարգավորվել է, բայց դեռևս չի լուծվել. Վիկտոր Ենգիբարյան
Հայաստան
«Մեր ընդհանուր նպատակն է ստեղծել փոխվստահություն Հարավային Կովկասի ազգերի միջև: Բնականաբար, ավելի շատ կենտրոնանում ենք հայերի և արդբեջանցիների միջև եղած խնդիրներին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամիլ Հաջիլին և Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյին:
Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ իրենք, բացի խաղաղ ճանապարհից, կոնֆլիկտի այլ լուծում չեն տեսնում և չեն պատկերացնում:
«Մերժում ենք ռազմական ագրեսիայի բոլոր դրսևորումները, և Եվրոպական շարժումը նպատակ է դրել ժողովրդական դիվանագիտության մակարդակով նպաստել ազգերի միջև վստահության ձեռքբերմանը: Հայաստանի Եվրոպական շարժման տեսակետը հետևյալն է` Ղարաբաղյան խնդիրն արդեն կարգավորվել է, բայց դեռևս չի լուծվել, դեռևս կան խնդիրներ, կա փոխադարձ վստահության մեծ պակաս, ատելություն միմյանց հանդեպ: Եվ մեր նպատակն է Միջազգային եվրոպական շարժման միջնորդությամբ ստեղծել վստահություն գոնե այս կազմակերպությունների մակարդակներում»,-ասաց Ենգիբարյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից