«Հայաստան գալով` արդեն իսկ սև ցուցակում ենք». ադրբեջանցին ցանկանում է Ղարաբաղ այցելել
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամիլ Հաջիլին ցանկություն հայտնեց լինել Ղարաբաղում:
Հաջիլին նման տեսակետ հայտնեց` պատասխանելով լրագրողի հարցին, թե ցանկություն չունի արդյոք այցելել Ղարաբաղ: Արցախ այցելել ցանկացավ նաև Ադրբեջանից նրա օգնականը։
Լրագրողի դիտարկմանը` չե՞ք վախենում «սև ցուցակից», Հաջիլին ծիծաղելով պատասխանեց. «Հայաստան գալով էլ արդեն սև ցուցակում ենք»։
Ռամիլ Հաջիլին ներկայացրեց Ադրբեջանի տեսակետը, ըստ որի` Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «օկուպացված» 6 շրջանները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն