Անի քաղաքը` աշխարհի անհետացած քաղաքների ցանկում (լուսանկարներ)
Այլ
Աշխարհում բավականին շատ են անհետացած քաղաքները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում թե´ պատմաբանների և թե´ զբոսաշրջիկների շրջանում:
Անհետացած քաղաքների կոնկրետ քանակն ամբողջ աշխարհում հայտնի չէ, սակայն մի բան պարզ է` այս քաղաքների գոյությունը մեծ հետք է թողել մեր քաղաքակրթության պատմության մեջ:
Ըստ ռուսական Bigpicture.ru կայքի` աշխարհի խոշորագույն անհետացած քաղաքների թվին է պատկանում պատմական Հայաստանի տարածքում գտնվող Անի քաղաքը: Անիի ծաղկման շրջանը սկսվեց 961թ., երբ Աշոտ 3-րդ Բագրատունու օրոք այն հռչակվեց Հայասանի մայրաքաղաք: Անին իր երկար պատմության ընթացքում ունեցել է տարբեր շրջաններ, սակայն միշտ եղել է հայկական ճարտարապետական մշակույթի խոշորագույն կենտրոններից մեկը: Այժմ Անիի պատմամշակութային արձանները վերածվել են ավերակների, և երբեմնի վեհաշուք հայկական մայրաքաղաքը նշվում է որպես Թուրքիայի տարածքում գտնվող «անհետացած» քաղաք:
Կայքը ներկայացրել է նաև անհետացած քաղաքների ցանկ` լուսանկարներով.
Տիկալ, Գվատեմալա

Կտեսիֆոն, Իրաք

Մեծ Զիմբաբվե

Մոհենջո Դարո, Պաղեստին

Անի պատմական Հայաստանի տարածք, այժմ Թուրքիա

Թեբե, Եգիպտոս

Կարթագեն, Թունիս

Պոմպեյ և Հերկուլանում, Իտալիա

Մաչու-Պիկչու, Պերու



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն