Տեղի կունենա համայնական աղոթք
Այլ
Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումը և մի շարք երիտասարդական կառույցներ հրավիրում են մասնակցելու համահայկական ուխտերթի' իբրև սիրո, հավատքի և հավատարմության արտահայտություն ազգային հոգևոր արժեքների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ:
Հոկտեմբերի 20-ին` ժամը 13:00-ին, ուխտավորները Երևանի Ազատության հրապարակից քայլերթով կշարժվեն Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով կտեղափոխվեն Էջմիածին: Ժամը 15:00-ին Սուրբ Հռիփսիմե վանքի մոտակայքից հատուկ կարգախոսներով. խաչերով, խաչվառներով, թմբուկներով ու հոգևոր երգասացությամբ' թափորը կշարժվի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի կունենա համայնական աղոթք:
Ուխտավորները կստանան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու հայրապետական պատգամը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն