Կպարգևատրվեն Անանիա Շիրակացու մեդալով
Հասարակություն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Սերժ Սարգսյանը որոշել է.
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյա հոբելյանի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝
Արեգ Խաչիկի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՊՃՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բորիս Մամիկոնի ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը