Գավառ քաղաքում այրվածքներից 82-ամյա ծերունի է մահացել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Արծվաքար թաղամասի տներից մեկում այրված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի աշխատակիցները, Գավառի ոստիկանների հետ պարզել են, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ 82-ամյա Ջ. Շահրիկյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների, մահացել է այրվածքների արդյունքում:
Չի բացառվում որ մահվան պատճառն անզգուշությունն է եղել, քանի որ ըստ հավաքվածների՝ ծերունին անկողնում պառկած ծխելուց է եղել և վառված ծխախոտը այրել է անկողինը, ինչի հետո առաջացել է կրակ և տեղի է ունեցել ողբերգությունը:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն