«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով 

Շարժայի կառավարչի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Արտաքին Քաղաքական

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստան էր ժամանել Հաղարծնի վանական համալիրի բացման առիթով:

Հանդիպմանը պատվարժան հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևաբաշխություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Ս. Էջմիածնի պատկերով հուշամեդալներ հանձնեց տիար Համիդ Դիյա Ջաֆարին, ինչպես նաև Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներին իրենց գործուն մասնակցությունը բերած պրն. Վարուժ Ներգիզյանին և պրն. Հրայր Սողոմոնյանին:

Իր հերթին տիար Համիդ Ջաֆարն ուրախություն արտահայտեց Շարժայի Շեյխի ազնիվ բարերարությամբ նորոգված Հաղարծնի վերաբացման առիթով և իր շնորհակալությունը հայտնեց Նորին Սրբությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Ապա Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից ընթերցվեց Հայրապետական Սրբատառ կոնդակը, որով վանական համալիրի վերանորոգության գործում ներդրած ջանքերի համար տիար Վարուժ Ներգիզյանին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ձեռամբ շքանշանի հանձնումից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ տիար Վարուժ Ներգիզյանը: Վերջինս անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, ապա իր ուրախությունը հայտնեց տարիների համատեղ ջանքերի արդյունքում վերանորոգված Հաղարծնի վանական համալիրի վերաբացման առիթով' ընդգծելով, որ այդ պատմական իրադարձությունը հնարավոր դարձավ Ամենայն Հայոց Հայրապետի և Շարժայի Շեյխի ունեցած անուրանալի ներդրման շնորհիվ:

Շնորհաբաշխության արարողությունն ավարտվեց Վեհափառ Հայրապետի օրհնության և գոհունակության խոսքով: Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքը հղեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիին` հաջողություններ մաղթելով մարդկային կյանքի առաջընթացին ուղղված նրա աստվածահաճո բոլոր ձեռնարկներին: Անդրադառնալով Հաղարծին վանքի նորոգությանը Իսլամ հավատքի հետևորդի կողմից` Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Սա մարդկությանը և աշխարհին մատուցվող գեղեցիկ օրինակ է, որ կրոնները համերաշխ ապրում են: Որով մարդկությունը կարող է աստավածահաճո կյանքով ապրել երկրավոր այս ժամանակավոր կյանքի մեջ: …Իսկ խորհուրդը, որ Իսլամ hավատքի ներկայացուցիչն է հովանավորը Հաղարծնի վանական համալիրի, պիտի շաղախի յուրաքանչյուր հավատացյալի հոգին և բարձրացնի այն գիտակցությունը, որ մենք մեկ և նույն Աստծու զավակներն ենք' կոչված փառաբանելու Նրան այս երկրի վրա»:

Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Համիդ Ջաֆարին և նրա տիկնոջը` Շարժայի Շեյխի ազնիվ զգացումները փոխանցելու և մեր ժողովրդի ուրախությունը կիսելու համար:

Հանդիպման ավարտից հետո տիար Համիդ Դիյա Ջաֆարի գլխավորած պատվիրակությունը շրջեց Մայր Աթոռում' ծանոթանալով Հայ Եկեղեցու պատմությանը, այցելեց թանգարաններ, եղավ Մայր Տաճարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված