Հայաստանի առաջնություն. օրվա արդյունքները
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում այսօր տեղի ունեցավ երկու հանդիպում: «Փյունիկը» հանդիպեց «Գանձասարին», «Ուլիսը»՝ «Բանանցին»:
«Փյունիկ» -«Գանձասար» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Փյունիկի» կազմում գոլերի հեղինակ դարձան Սարգիս Բալոյանը և Աղվան Պապիկյանը: Կապանցիների առաջին գոլը հեղինակեց Արթուր Ավագյանը, իսկ հանդիպման վերջին րոպեին Սամվել Մելքոնյանը «Գանձասարին» փրկեց պարտությունից:
«Ուլիս» - «Բանանց» հանդիպումն ավարտվեց «Ուլիսի» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Գոլը հեղինակեց Վիգեն Ավետիսյանը: Նշենք, որ սա «Ուլիսի» առաջին հաղթանակն է ընթացիկ մրցաշրջանում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում