Բելոռուսցիները բոյկոտել են «Եվրատեսիլ» երգի մրցույթը
Այլ
Բելոռուսցիները սկսել են օնլայն ստորագրություններ հավաքել «Եվրատեսիլ» երգի մրցույթը բոյկոտելու և այն հանրապետության տարածքում հեռարձակելու համար: Այս նախաձեռնության հեղինակը` Արտյոմ Կիրաշովը, զայրացած է Ավստրիայի ներկայացուցիչ երգիչ-տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի մասնակցության համար: Նա համարում է, որ համաշխարհային հռչակ ունեցող այդ մրցույթը աշխարհի տարբեր երկրներում դիտելու են նաև երեխաներ: Բելոռուսը, լինելով այն քիչ եվրոպական երկրներից, որ կարողացել է պահպանել ընտանիք հասկացողության արժեքները, չպետք է հեռարձակի մրցույթի տեսագրությունը:
«Եվրատեսիլ-2014»-կկայանա մայիսին` Կոպենհագենում, Էմիլի դե Ֆորեստի շնորհիվ, որը «Only Teardrops» երգով նախկին մրցույթում զբաղեցրել էր առաջին տեղը` հավաքելով 281 միավոր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն