Ռոնալդուն չպետք է ներողություն խնդրեր. Կարվախալ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի արարքը, ով Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալագայի» հետ խաղում (2:0) 11-մետրանոց հարվածից գոլ հեղինակելուց հետո ներողություն խնդրեց երկրպագուներից:
«Նա չպետք է ներողություն խնդրեր: Այո, նա գոլ խփելու մի քանի հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ դրանք օգտագործել: Սարսափելի ոչինչ չկա, հաջորդ անգամ գոլ կխփի: Ավելի վատ կլիներ, եթե նա ոչ մի հնարավորություն չունենար»,–Կարվախալի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում