Գումարը որոշակի դեր կատարում է. ես Մահաթմա Գանդի չեմ. Յուրգեն Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մազիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջիկայում լքել դորտմունդյան ակումբը:
«Անգլիական մի քանի ակումբներ ցանկանում էին ինձ հետ պայմանագիր կնքել, սակայն ես ոչ մի պատճառ չունեի նրանց հետ բանակցելու համար: Իհարկե, ես Անգլիայում, Չինաստանում, Ռուսաստանում կարող էի ավելի շատ գումար վաստակել, սակայն դա ամենակարևորը չէ: Իհարկե գումարը որոշակի դեր կատարում է, ես Մահաթմա Գանդի չեմ: «Բորուսիան» այժմ ամենահետաքրքիր նախագիծն է ֆուտբոլում: Դժվար թե այստեղ աշխատեմ այնպես, ինչպես Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում»,– Կլոպի խոսքերը մեջբերում է The Sun-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում