Խորեն Պալյանը` Լուսինե Զաքարյանի մասին
Գիտություն և Մշակույթ
«Առաջին հոգևոր երգը, որ Լուսինեն խիզախեց երգել 1964-ին Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում (այժմ` «Արամ Խաչատրյան» համերգասրահ), Խաչատուր Տարոնացու «Խորհուրդ խորին» հանդերձի շարականն էր, Կոմիտասի գեղեցիկ մշակմամբ: Թվում է, որ այդ երգը պետք է երգվեր խորին խորհրդով, ինչպես ընկալում և մեկնաբանում էր Լուսինեն, և դա շատերի համար ուղղակի հայտնություն էր: Հիշում եմ, այդ մասին խոսում էին ամենուրեք: «Խորհուրդ խորինը» դարձավ երգչուհու երգացանկի մշտական գոհարներից մեկը:
Այսպիսով, կոմիտասյան գոհարները` գեղջկական և հոգևոր, մեկ անգամ ևս հնչեցին մեր ժողովրդի ականջին, և շատերը Լուսինեի շնորհիվ ճանաչեցին դրանք իրենց ողջ գեղեցկությամբ ու հմայքով»:
Լուսինե Զաքարյան (Lousine Zaqaryan) ֆեյսբուկյան էջից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)