Պատահար Արարատ-Երևան ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 21-ին` ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 27 SO 449 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով, վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Գ.-ը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Կ. Բ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները Ն.Գ.-ի առողջական վիճակը գնահատվել են բավարար, իսկ Կ.Բ.-ը` միջին ծանրության:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն