Նոր մանրամասներ՝ երեկ Եղվարդի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. զոհերի թիվը դարձավ 2
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Նաիրիի ոստիկանները պարզել են, որ վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 48-ամյա Արթուր Հակոբյանը, ով վարել է ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան: Հիվանդանոց են տեղափոխվել նաև Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ Էդուարդ Հակոբյանը, նույն փողոցի բնակիչ Տաթևիկ Հակոբյանը, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 43-ամյա Հայկ Հակոբյանը, 21-ամյա Էմմա Հակոբյանը և Էդգար Հակոբյանը:
Հիվանդանոց է տեղափոխվել նաև Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ 54-ամյա Վարդան Պետրոսյանը:
Ստացած մարմնական վնասվածքներից Էդգար Հակոբյանը Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր առավոտյան Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է նաև Էդուարդ Հակոբյանը:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն