Մի խումբ ակտիվիստներ ներխուժել են «Մարիոթ» հյուրանոց. բողոքի ակցիա
Քաղաքական
Այսօր Երևանում` «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» միջազգային խորհրդաժողովի մեկնարկին մի խումբ ակտիվիստներ ներխուժել են հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ և բողոքի ակցիա են անցկացրել: Խորհրդաժողովն անցնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ելույթ են ունեցել ակցիայի մասնակիցների ներկայությամբ:
Ակտիվիստների պաստառների վրա պատկերված են ՀՀԿ-ի զինանշանը, Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ովքեր, ըստ ակցիայի մասնակիցների, անհանդուրժող են եղել:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ ակցիայով փորձել են եվրոպացիներին ասել, որ պետք չէ ֆաշիստների հետ քննարկում անել, փորձել են Եվրոպային ցույց տալ, որ նա իրավունք չունի նման միջոցառում կազմակերպել Հայաստանում:
Լուսանկարը` Panorama.am-ի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն