«Տարօրինակ է Կասիլյասին պահեստայինների նստարանին տեսնելը». Բուֆոն
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է այն իրավիճակը, որում հայտնվել է Իկեր Կասիլյասը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահը երկրի առաջնության խաղերում նստում է պահեստայինների նստարանին:
«Կասիլյասն այնպիսի վարք է դրսևորում, որ կարող եմ ասել` նա ավելի մեծ է, քան նախկինում էր: Տարօինակ է նման դարպասապահին պահեստայինների նստարանին տեսնելը, սակայն պետք է հարգել Լոպեսին, ով փորձառու դարպասապահ է և դա ապացուցում է յուրաքանչյուր խաղում»,-նշել է Բուֆոնը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում