Վարդան Պետրոսյանը գիտակցության է եկել
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանը գիտակցության է եկել: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» Բ/Կ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Առողջական վիճակն այս պահին կայուն է, անջատել են արհեստական շնչառական ապարատից: Պետրոսյանը դեռ մի քանի օր կգտնվի վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց նա:
Հարցին` կյանքին վտանգ սպառնում է, թե` ոչ, Հունանյանն ասաց, որ վիճակը շատ ավելի լավ է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսն ավելի ուշ մահացել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն