Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին. գրում է APA ադրբեջանական գործակալությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությւոնների հեռանկարների հետ կապված կարծիքների փոխանակում, ինչպես նաև քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին սպասվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան, ուր նրանք փորձելու էին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն