Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքում Գերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ) Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո 

Մեր հավաքականը հաղթողի հոգեբանությամբ ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի. Վարդան Մինասյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձելէ ինչպես Իտալիայի ազգային հավաքականիհետ վերջին հանդիպմանը, այնպես էլ ամբողջ անցած ընտրական փուլին:

-Պարոն Մինասյան, նախ անդրադառնանք Իտալիայի հետ խաղին: Ի՞նչը ստացվեց, ինչը՝ ոչ Ձեր կարծիքով:

-Բոլորն էլ գիտեին, որ նույնիսկ այս խաղում հաղթելու դեպքում մեր՝ անցումային խաղերին մասնակցելու շանսերը քիչ էին: Բայց, անկախ դրանից, մենք ձգտում էինք հաղթանակի: Ամենակարևորն այն էր, որ խաղացինք առանց վնասվածքների, չնայած Արասի հետ կապված անընդհատ մտավախություն ունեի: Մենք պլանավորել էինք արագ գոլ խփել եւ ճնշում գործադրել հենց սկզբից, եւ դա ստացվեց: Չնայած չհաղթեցինք, բայց Իտալիայի պես թիմի հետ խաղում ոչ-ոքին դրական արդյունք եմ համարում, իսկ խաղի որակն ինձ լիովին բավարարեց:

-Եթե մրցակիցն ավելի մոտիվացված լիներ, ինչպե՞ս կընթանար խաղը:

-Չեմ կարող ասել, որովհետև մենք ավելի շատ մտածում էինք մեր խաղի մասին: Այնպես էլ չէ, որ իրենք մոտիվացված չէին: Իրենք էլ փորձարկում էին նոր ֆուտբոլիստներ, որոնց մոտիվացիան շատ բարձր էր:

-Շատերին հետաքրքում է այն հարցը, թե ինչու Վարդան Մինասյանը չէր ուրախանում գոլերից հետո, և ի՞նչ էր ասում Ռոբերտ Արզումանյանին առաջին գոլից հետո:

-Նախ, դեռևս ուրախանալու բան չկար, որովհետև ամբողջ խաղն առջևում էր: Իսկ Ռոբերտին, եթե չի դավաճանում հիշողությունս, ասում էի, որ պետք է ավելի կոմպակտ գործել:

-Ի՞նչն էր Լևոն Հայրապետյանի փոխարինման պատճառը:

-Նրա եզրով մեր դարպասին գրոհները շատացել էին, եւ մենք փորձեցինք թարմացնել այդ եզրը, որ կարողանանք ավելի լավ դիմակայել մրցակցին:

-Անդրադառնանք ընդհանուր ընտրական փուլին: Ի՞նչն էր հիմնական պատճառը, որ հավաքականն այն անցկացրեց այդքան անկայուն:

-Սա շատ ծավալուն թեմա է: Ես արդեն անդրադարձել եմ այս հարցին, բայց նորից կասեմ. կայուն խաղալու համար պետք է առաջին հերթին ունենալ կայուն կազմ, իսկ մենք այս ընտրական փուլի ընթացքում միայն առաջին եւ վերջին խաղերի ժամանակ ենք խաղացել օպտիմալ կազմով: Եթե մենք միշտ ունենում ենք դեղիններ, վնասվածքներ, մենք չենք կարող կազմի մեծ ընտրություն ունենալ: Բացի այդ, այս ցիկլում մեր խաղացողներից շատերը զրկված էին խաղային մշտական պրակտիկայից իրենց թիմերում:

-Անկախ սուբյեկտիվ պատճառներից՝ հավաքականը մոտ էր գոնե անցումային խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերելուն: Ի՞նչը չհերիքեց:

-Երբեմն լսում եմ կարծիքներ, ըստ որոնց ստեղծվում է տպավորություն, որ մեր հավաքականը խմբի ֆավորիտն էր եւ պարտավոր էր դուրս գալ խմբից, բայց եթե ուշադիր լինենք, մեր խմբում բացի Իտալիայից, մնացած բոլոր թիմերն էլ հավասարազոր էին (բացառությամբ Մալթայի), եւ մենք գիտեինք, որ դժվար պայքար է ընթանալու: Եթե մենք լինեինք Իտալիան կամ Գերմանիան, ապա մեր խմբից դուրս չգալը ձախողում կլիներ, բայց մեր պարագայում այդպես չէ: Բացի այդ, ես գտնում եմ, որ բացի Մալթայի հետ երևանյան հանդիպումից (այդ խաղը մեզ համար կատարյալ ձախողում էր) մեր թիմը մնացած բոլոր խաղերում ցույց է տվել արժանի խաղ` չնայած նրան, որ որոշ խաղերում մենք ավելի շատ մտածում էինք ինչպես լրացնել բացակա ֆուտբոլիստների պակասը: Ընտրության շատ քիչ տարբերակներ ունեինք: Վերջին մի քանի խաղերում մենք ընդհանրապես ստիպված էինք փոփոխություններ կատարել նույնիսկ առաջին խաղակեսում: Բայց եղան նաև դրական բաներ: Մեր թիմը զգալիորեն բարելավեց իր վարկանիշը եւ հիմա ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 38-րդ տեղը: Հետաքրքրությունը մեր ֆուտբոլիստների նկատմամբ աճել է: Հայաստանի ազգային հավաքականի հետ բոլորն են արդեն հաշվի են նստում:

-Հասկանալի է, որ ընտրական փուլի ամենավատ խաղը Մալթայի դեմ հանդիպումն էր, իսկ զուտ խաղային առումով ամենալավ խաղը ո՞րն էր:

-Կան մի քանի խաղեր, բայց երևի ամենաարժեքավորը Դանիայի հետ հանդիպումն էր, որովհետև Մալթայի հետ խաղից հետո դուրս գալ եւ այդպես խաղալը շատ մեծ արժեք ուներ: Եվ, ընդհանրապես, Մալթայի հետ խաղից հետո մենք երեք հաղթանակ ենք տարել, խաղացել ոչ-ոքի եւ կրել ընդամենը մեկ պարտություն: Սա ցույց է տալիս, որ թիմն ունի կամքի մեծ ուժ:

-Չեխիայի և Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակները վկայո՞ւմ են, որ Ձեր թիմն ունի նաև հաղթողի հոգեբանություն:

-Այո, թիմն ունի հաղթողի հոգեբանություն, գրեթե կայացել է, ունի իր ձեռագիրը, խաղային սկզբունքները, միասնական է: Թիմի խնդիրներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է, որից էլ բխում է անկայունությունը: Բացի այդ, ֆուտբոլիստները պետք է մշտապես ունենան խաղային պրակտիկա իրենց ակումբներում: Նույն Մարկոսի օրինակը ցույց է տալիս, որ, որքան էլ ֆուտբոլիստը բարձրակարգ լինի, նա չի կարող առավելագույն օգուտ բերել թիմին, եթե զրկված է խաղային պրակտիկայից

-Ընտրական փուլի կեսից Վարազդատ Հարոյանը եւ Կամո Հովհաննիսյանը սկսեցին հայտնվել հիմնական կազմում: Դա ավելի շատ ստիպված քա՞յլ էր, թե՞ մտածված:

- Վարազդատ Հարոյանի պարագայում մտածված էր, թեպետ պարունակում էր ռիսկի գործոն: Այսինքն ես գիտեի, որ Հարոյանը լավ պոտենցիալ ունի եւ կարող է լավ ֆուտբոլ խաղալ, բայց չէինք ուզում նրան միանգամից հիմնական կազմ ընդգրկել, որովհետև մտավախություն կար, որ կարող է պատրաստ չլինել հոգեբանորեն: Բացի դրանից, նա շատ տաքարյուն է, որը երբեմն նրան խանգարում է: Նա դեռ շատ երիտասարդ է: Բայց բոլոր խաղերում, նույնիսկ Դանիայի հետ խաղում, որտեղ Հարոյանը հեռացվեց խաղադաշտից, նա լավագույններից մեկն էր: Ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանին, իմ կարծիքով նա իր որակներով ավելի շատ կիսապաշտպան է, ուղղակի այս պահին նրանից լավ աջ պաշտպանի պարտականությունները ոչ ոք չի կատարի: Ես կարևորում եմ, որ այս երկու խաղացողներն այս ընտրական փուլում դարձան հիմնական կազմի խաղացողներ, քանի որ հավաքականին մշտապես թարմություն է պետք:

-Ի՞նչն է պատճառը, որ մեր հավաքականը մշտապես խնդիրներ է ունենում մրցակիցների եզրային գրոհների ժամանակ. մեր պաշտպանները փոխանակ ավելի լայնացնեն պաշտպանական գիծը, նեղացնում են այն եւ տեղափոխվում կենտրոն:

- Ընդհանրապես, պաշտպանվելիս բոլոր թիմերը ավելի շատ հագեցնում են դաշտի կենտրոնը, փորձում են կոմպակտություն կիրառել: Ուղղակի եզրային փոխանցումների ժամանակ պետք է արագ վերադասավորվել, բացի այդ պաշտպաններին պետք է օգնեն նաև եզրային կիսապաշտպանները:

- Այդ դեպքում Ձեր պատասխանից բխող եւս մեկ հարց: Գո՞հեք այն ծավալից, որով Գևորգ Ղազարյանը եւ Արաս Օզբիլիսն օգնում են պաշտպաններին:

-Գևորգը միշտ լավ է կատարել այդ ֆունկցիաները, նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, իսկ հիմա նաև ավելի մեծ փորձ է կուտակել, որովհետև իր թիմի կազմում բազմաթիվ միջազգային խաղերի է մասնակցել: Արասի մոտ նույնպես կա մեծ փոփոխություն: Սկզբում նրա համար շատ դժվար էր, քանի որ միշտ խաղացել էր 4-3-3 սխեմայով, բայց, ի պատիվ իրեն, Արասը հիմա կարողանում է նաև հաջողությամբ պաշտպանվել:

-Նախորդ ընտրական փուլում մենք հիմնականում խաղում էինք տակտիկական նույն սխեմայով, այս անգամ փորձվեցին բազմաթիվ տարբերակներ: Այդուհանդերձ, ո՞րն է մեզ համար ամենաօպտիմալ տարբերակը:

-Դա կախված է շատ հանգամանքներից, մրցակցից: Օրինակ, Բուլղարիայի դեմ խաղում ես նախապես էի որոշել, որ Արասը պետք է խաղա կենտրոնում, եւ մենք խաղացինք 4-1-4-1 սխեմայով: Այս ընտրական փուլի մյուս խաղերում ես մանևրելու շատ քիչ հնարավորություն եմ ունեցել: Իսկ ընդհանրապես, մենք խաղում ենք 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որովհետև այն համարվում է ամենաճկունը եւ ամենաբալանսավորվածը: Եթե մենք մշտապես ունենանք մանևրելու հնարավորություն, ապա մեր սխեման կընտրենք՝ կախված մեր եւ մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերից: Բացի այդ, ես չեմ դադարի կրկնել, որ կարևորը ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե խաղային սխեմաները: Ամեն ինչ կախված է նրանից, թե այս կամ այն սխեմայի մեջ տվյալ խաղացողը ինչ ֆունկցիաներ պետք է կատարի:

-Արտագնա խաղերում ավելի լավ արդյունքը կապվա՞ծ է այն բանի հետ, որ մենք ավելի հաջող ենք խաղում հակագրոհների մարտավարությամբ, թե կա՞ն այլ պատճառներ:

-Հիմնական պատճառը դա էր: Արտագնա խաղերում մրցակիցը մեզ ավելի շատ տարածություններ էր տալիս հակագրոհելու համար, իսկ դա մեր ամենաուժեղ կողմն է: Կա եւս մեկ հանգամանք, որը կարող է տարօրինակ թվալ, բայց արտագնա խաղերում մեր վրա ճնշումն ավելի քիչ է, քան տանը: Մեր երկրպագուները բացի հաղթանակից ուրիշ բան չեն սպասում: Դա, իհարկե, լավ է, բայց երբեմն մեծ պատասխանատվությունը խանգարում է ֆուտբոլիստներին դրսևորելու իրենց ողջ կարողությունը:

-Այս փուլում մեր հավաքականը դարձավ բազմաթիվ գեղեցիկ գոլերի հեղինակ: Իսկ ո՞րն էր ամենագեղեցիկը կամ ամենակարևորը Ձեզ համար:

-Դժվար հարց է, նույն Կառլեն Մկրտչյանի գոլը, կամ Յուրա Մովսիսյանի գոլը, որը ծնվեց Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից, Արասի գոլը տուգանայինից: Եթե խոսենք ամենակարևորի մասին, հավանաբար դա Յուրա Մովսիսյանի գոլն էր Դանիայի հետ խաղում առաջին րոպեին, որովհետև հոգեբանական ծանր իրավիճակում այն մեզ վստահություն հաղորդեց:

-Առաջ չընկնելով հանդերձ՝ համարո՞ւմ եք, որ մեր հավաքականը հասունացել է եւ իզորու է պայքարել Եվրո-2016-ի եզրափակիչ ուղեգրի համար:

-Դրականն այն է, որ մասնակից թիմերի քանակն ավելացել է, եւ մեր կարգի հավաքականների շանսերը՝ նույնպես: Բայց, նախևառաջ, պետք է նայել, թե ինչ թիմերի դեմ է խաղալու Հայաստանի հավաքականը: Այսինքն, պետք է սպասել վիճակահանությանը: Մնացածը կախված է տարբեր հանգամանքներից: Բայց մի բան հաստատ է` այս հավաքականն արդեն հասունացել է, անցած ցիկլից հետո գրեթե կայացել է, գիտի իր ուժեղ եւ թույլ կողմերը, գիտի, որ միասնական եւ բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքումԳերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ)Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ)Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում Քանաքեռ- Զեյթունի թաղապետը քարոզում է բնակիչներին ընտրել «Քաղաքացիական պայմանագրին»՝ համար 16 Իրանն աշխարհի չորս գերտերություններից մեկն է․ Հաջիբաբայի Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Ֆրանսիայում «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Վարդենիսում (տեսանյութ) Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն․ Հակոբ Բադալյան Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՈՒՂԻՂ.«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 10-ինԲուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր Դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել. Բայրամովը՝ սահմանազատման մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հետ գործարքը Արթուր Ավետիսյանը հաղթել է միջազգային մրցաշարում«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը մայիսի 10-ի առավոտյան Ինչպե՞ս է փոխվել և մեծացել «Կարգին հաղորդում»-ից հայտնի Անդրանիկը Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի Ավտովթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. Ավտոմեքենան հայտնվել է գետումՄխիթարյանը կարևոր հայտարարություն է արել ապագայի վերաբերյալ Մայիսի 10-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՀանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվելԻնչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներԻրան-ԱՄՆ հակամարտությունը Ռուսաստանին դնում է բարդ դրության մեջ. ՊուտինԱՄՆ-ի հարվածներից հետո Վենեսուելան նախկին ռեակտորից հեռացրել է միջուկային նյութերըԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուՄեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներովԻնտերը հաղթեց «Լացիոյին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակՄայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցըՊուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտինՌուսաստանը չի նեղանում նրանցից, ովքեր մայիսի 9-ին բացակայել են Մոսկվայից, այդ թվում՝ ՀայաստանիցԶբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել
Ամենադիտված