Միջազգային մրցաշար` նվիրված Ռազմիկ Գոլեցյանի հիշատակին
Սպորտ
Հոկտեմբերի 18-20 Արտաշատում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի հիշատակին նվիրված 13-րդ միջազգային մրցաշարը: Մարզական միջոցառումն իրականացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ` մարզական ֆեդերացիաների պետական աջակցության ծրագրի շրջանակներում. տեղեկացնում է msy.am-ը:
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների միջազգային հուշամրցաշարին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի 142 մարզիկ` 8 տարբեր քաշային կարգերում:
Վրաստանի երիտասարդական հավաքականն այս անգամ ներկայացել էր 3 ուժեղագույն թիմով և հաղթողներից 5-ը մեր հարևան երկրից էին:
Մեր մարզիկներից հաղթանակ տոնել հաջողվեց միայն արմավիրցի Հայկ Բադալյանին (50 կգ քաշային կարգում) և արտաշատցի Արթուր Հարությունյանին (120 կգ): Տարբեր քաշային կարգերում հաղթողներ ճանաչվեցին` Ռամազի Դարչիձեն (55կգ), Շոթա Ֆարթենաձեն (60 կգ), Օմարի Գուրջիձեն (66 կգ), Տարզան Մայզուրաձեն (74 կգ), ռուաստանցի Ալիբեկ Այդինովը (84 կգ) և Նոդարի Քուրթարիձեն (96 կգ):
Հուշամրցաշարի գլխավոր մրցավարը Լյովա Վարդանյանն էր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում