Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում ԵվրԱզԷՍ-ին և Մաքսային միությանը անդամակցելը. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջան
Ինչպես փոխանցում է APA ադրբեջանական գործակալությունը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին և Մաքսային միությանը իրենք նպատակահարմար չեն գտնում:
«Միակողմանի ձևաչափով որևէ միությանն անդամակցելը, ըստ իս, նպատակահարմար չէ, քանի որ Ադրբեջանը չպետք է նայի միայն մեկ ուղղությամբ: Լինելով լայն հնարավորությունների տեր երկիր` Ադրբեջանը պետք է մասնակցի իր շահերից բխող բոլոր ձևաչափերին»,-ասել է փոխարտգործնախարարը:
Ազիմովի կարծիքով` նման միությունների ստեղծումը դեռևս նախնական փուլում է գտնվում, և այնտեղ քննարկելու դեռևս շատ հարցեր կան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն