Պրահայում ընտրությունների նախաշեմին հսկայական միջնամատի արձան է հայտնվել
Աշխարհ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին 10 մետր բարձրությամբ հսկայական միջնամատ ցույց տվող ձեռքի արձան է հայնվել Վլտավա գետի ափին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին պատգամավորների պալատը քվեարկեց ինքնալուծարման օգտին: Չեխ նախագահ Միլոշ Զեմանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր էր նշանակել հոկտեմբերի 25-26-ը:
Արձանի հեղինակը սկանդալային հայտնի Դավիդ Չերնին է, ով հռչակավոր էր դարձել այն բանից հետո, երբ 1991-ին վարդագույն էր ներկել ֆաշիստական Գերմանիայի զորքերից Պրահան ազատագրելու հիշատակին կառուցված խորհրդային տանկը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն