Ալեքսանդր Բաբասյանը՝ փողոցում պատահած կռվի և իր գործողությունների մասին (ֆոտո)
Հասարակություն
ArmStar.am-ն իր ընթերցողին այսուհետ առաջարկում «Խորհուրդ են տալիս աստղերը» խորագրով նոր էջ: Այստեղ յուրաքանչյուր ոք պատմում է իր կյանքից մի դրվագ, որը նա կհիշի ընդմիշտ, քանի որ դրանում արժեք կա և դաս ամբողջ կյանքի համար: Այն, ինչում համոզվել են աստղերը, անշուշտ կհետաքրքրի բոլորիս, գուցե և մեզ համար էլ դաս լինի:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը դասվում է հայ տաքարյուն տղամարդկանց շարքին: Ինչպես և մյուս բոլոր տղաները, Ալեքսանդրը ևս բազմիցս ականատես է եղել տարբեր դեպքերի ու իրադարձությունների: ArmStar.am-ը իր «Խորհուրդ են տալիս աստղերը» բաժնի համար զրուցեց Ալեքսանդրի հետ փողոցում պատահած կռվի և նրա գործողությունների մասին.
«Առհասարակ երբ տեսնում եմ որևէ մեկը օգնության կարիք ունի, հասնում եմ օգնության: Եթե իհարկե դեպքն այնպիսին է, որ կողմնակի մարդկանց կարելի է միջամտել: Ասենք, եթե տղաներ են վիճում, ես ոչ մի դեպքում չեմ խառնվի, եթե ընկեր – ընկերուհի են վիճում, գուցե և ոչ պատշաճ ձևով, բարձրաձայն, միևնույն է, ես չեմ միջամտի, որովհետև յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել, բայց երբ տեսնեմ, որ մի աղջկա կամ կնոջ են նեղացնում փողոցում, համապատասխան քայլեր կձեռնարկեմ դրանց պատժելու համար»:

Ինչ վերաբերում է հասարակության այն հատվածին, ովքեր անտարբեր անցնում են ուրիշի անախորժության կամ ցավի կողքով Ալեքսանդրն ասաց, որ ամենևին էլ նրանց չի մեղադրում. «Այսօր փողոցում վթարից տուժածը անօգնական պառկած հատակին 1000-ից մի մեքենան է, որ կանգնում ու օգնություն է ցույց տալիս:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն