Ալ. Լուկաշենկո. «Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը»
Քաղաքական
«Մոտ ապագայում Հայաստանը չի կարող մտնել «Մաքսային միություն»»,- ասել է Ալ. Լուկաշենկոն հոկտեմբերի 21-ին Մինսկում կայացած ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա` Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը միայն բոլոր ընթացակարգերի ավարտի ու նորմատիվային ակտերի ընդունման պարագայում: Այսօր, ըստ նրա, Հայաստանը կարող է միայն ցույց տալ իր ընթացքի ուղղությունը դեպի «Մաքսային միություն» ու դեպի Եվրամիություն: Նա պետք է դեռևս անցնի անդամակցության ճանապարհով:
«Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը՝ ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ այս տարի, ո՛չ էլ միգուցե հաջորդ տարի»,- ասել է Լուկաշենկոն: Նա չի բացառել Հայաստանի` «Մաքսային միությանը» միանալու մասին Մինսկում այս շաբաթ կայանալիք ԱՊՀ երկրների և ԵվրԱզԷսի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում փաստաթղթի ստորագրման հանգամանքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն