Իրան-Հայաստան սահմանին ձերբակալվել է Յուրի Վարդանյանի ավագ որդին
Հայկական Մամուլ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է:
Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ «չխառնվել» որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Նախարարը զբաղված էր, հանդիպումների մեջ է, չկարողացա ինչ-որ բան ճշտել»: Տեղեկություն տրամադրելու առումով ժլատ էր նաև ոստիկանությունը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը