Լևոն Զուրաբյանը` Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում
Հայկական Մամուլ
Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստերի ընդմիջումներից մեկի ժամանակ մտել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ և մոտ 15 րոպե այնտեղ անց կացրել: Աշխատասենյակից դուրս գալիս «Հրապարակ» լրագրողը հետաքրքրվել է հանդիպման բնույթի մասին, Զուրաբյանն ասել է, թե Աբրահամյանի հետ զրուցել է Ստրասբուրգում ստորագրված և դեռ 2003-ին ԱԺ օրակարգ մտած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու նախաձեռնության մասին: Այս մասին ՀԱԿ պատգամավորը դեռ ամիսներ առաջ է հայտարարությամբ հանդես եկել և ԱԺ նախագահին կոչ արել հարցը դնել քննարկման:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը