Ժոզե Մոուրինյուն որակազրկվեց
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի որոշմամբ, որակազրկվել է Պրեմիեր լիգայի մեկ խաղով:
Պատճառը երկրի առաջնության 8-րդ տուրում «Կարդիֆի» (4:1) հետ հանդիպմանը մարզչի պահվածքն է:
Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը Մոուրինյուն հեռացվել էր մրցավարի որոշումները հաճախ բողոքարկելու համար:
Արդյունքում` 50-ամյա պորտուգալացին չի կարողանա գլխավորել իր թիմը հոկտեմբերի 27-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը:
Մոուրինյուն կարող է բողոքարկել որոշումը մինչև հոկտեմբերի 24-ը. տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում