«Ռեալը» Գյունդողանի համար առաջարկում է 20 մլն և Շահինի տրանսֆերային իրավունքը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանն ամռանը, հնարավոր է, դառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ. տեղեկացնում է Defensa Central-ը:
Մադրիդցիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում են 20 մլն եվրո և Նորի Շահինի տրանսֆերի նկատմամբ լիակատար իրավունք:
Վերջինս դորտմունդցինեի կազմում հանդես է գալիս վարձավճարով: Շահինի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2017-ին:
Ակնկալվում է, որ Գյունդողանը կփոխարինի Խաբի Ալոնսոյին, ով ամռանը ազատ ֆուտբոլիստի կարրգավիճակ, հավանաբար, կստանա:
Վնասվածքի պատճառով Գյունդողանը գերմանական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում դեռևս մեկ հանդիպում է անցկացրել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում