Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 21-ին` ժամը 09.30-ին, Երևանի Հաղթանակ կամրջից Մաշտոցի պողոտա տանող թունելի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶ-31029»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 21-ին` ժամը 13.30-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 22-ին` ժամը 00.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Օպել»-ի վարորդը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Վահագնի թաղամասի դիմաց իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն