Ռուբեն Հակոբյանը հրաժարակա՞ն կտա
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռևս տեղեկություններ չունի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մասին:
«Այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չունեմ, որովհետև, համենայն դեպս` վարչությունում, նմանատիպ հարց չի քննարկվել: Եթե ինքն անձնական նման որոշում ունի, այդ մեկը չեմ կարող ասել, դեռևս իր հետ կապի մեջ չեմ մտել»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն