Աբրահամ Խաշմանյանը` ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի՞չ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո, ՀՖՖ-ում խոսակցություններ են պտտվում նրա փոխարեն Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին:
Վերջինս Հայաստանի ֆուտբոլի մինչև տասնինը տարեկանների հավաքականի և «Արարատ»-ի գլխավոր մարզիչն է, որը նախորդ տարվա նոյեմբերին որակազրկվել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ Կապանի «Գանձասար»-ի հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն