Աշխարհի հնագույն հանրապետությունը հրաժարվել է Եվրամիություն մուտք գործելուց
Աշխարհ
Սան Մարինոյի հանրապետությունը չեղյալ է ճանաչել Եվրամիությանը անդամակցելու հարցով երկրում անկացված հանրաքվեի արդյունքները քվեարկողների ցուցաբերած ցածր ակտիվության պատճառով: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայները գրեթե հավասար են բաժանվել. 50.3%-ը կողմ է Սան Մարինոյի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 47%-ը կտրականապես դեմ է քվեարկել: Սակայն քվեարկողների անհրաժեշտ նվազագույն 30%-ի փոխարեն հանրաքվեին մասնակցել է 20%-ը. գրում է ИТАР-ТАСС-ը: Դրանով իսկ հոկտեմբերի 20-ին կայացած հանրաքվեի արդյունքներն անվավեր են ճանաչվել:
Սան Մարինոն միկրոպետություն է Ապենինյան թերակղզում: 61 քառ կմ տարածքով այս պետությունում բնակվում է 30 հազար մարդ: Սան Մարինոն համարվում է աշխարհի հնագույն հանրպետություններից մեկը, որը գոյություն ուներ 301-ից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն