Facebook-ը պարզաբանում է նախօրեի անսարքության պատճառները և ներողություն հայցում
Այլ
Facebook սոցիալական կայքը պարզաբանում է նախօրեին կայքի աշխատանքի անսարքության պատճառները և ներողություն հայցում օգտատերերից։ Կայքի ադմինիստրացիան պարզաբանել է աշխատանքի խափանման պատճառները։
Հիշեցնենք, որ շատ օգտատերեր չէին կարողանում հրապարակումներ կատարել իրենց նորությունների բաժնում կամ ընկերների անձնական էջում, ինչպես նաև խափանված էր like դնելու հնարավորությունը։
Facebook Inc.-ի ներկայացուցիչը բացատրել է, որ ցանցի պլանային սպասարկման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջացել, որոնք ժամանակավորապես զրկել են Facebook-ի օգտատերերին գրառումներ կատարելու հնարավորությունից:
«Սակայն այս պահին անսարքությունները անբողջովին վերացված են, և կայքն անխափան աշխատում է: Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,-հայտնել են ընկերությունից։ Մեջբերումը` Engadget տեղական բլոգի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն