Բեյլի հետ «Ռեալը» 5 անգամ կհաղթի Չեմպիոնների լիգայում. Խենտո
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Խենտոն համոզված է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը ճիշտ է վարվել Գարեթ Բեյլի տրանսֆերը գնելու հարցում. տեղեկացնում է Marca-ն:
«Բեյլը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, իսկական ֆենոմեն: Մենք դա արդեն տեսել ենք «Տոտենհեմում» նրա ելույթների ժամանակ: Նա ուժ, արագություն ունի և լավ հարվածներ է կատարում: Բեյլի հետ կհաղթենք ՉԼ-ում: Չգիտեմ` նա կկարողանա 6 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, ինչպես ես ժամանակին հաղթեցի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, բայց 5 անգամ այդ մրցաշարը նա կհաղթի»,-նշել է Խենտոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում