Իվանիշվիլին հայտարարել է, որ հրաժարականից հետո ծառեր է տնկելու
Վրաստան
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր պաշտոնում իրեն պարզապես տանջում էր պատասխանատվությունը, և հեռանալուց հետո ինքը կազատվի այդ ծանր պատասխանատվությունից ու կսկսի ծառեր տնկել: Այս մասին հայտարարել է վարչապետը «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
«Եթե ես ազատվեմ իմ պաշտոնական պարտականություններից, ես ազատ մարդ կդառնամ: Ինձ միայն այդ մեծ պատասխանատվությունն էր տանջում»,-հայտարարել է Իվանիշվիլին:
«Մեր մեջ ասած` ես լիովին ազատ մարդ կդառնամ, երբ ուսերիցս ընկնի այդ բեռը: Ազատ ժամանակ ես շատ եմ սիրում այգեգործությամբ զբաղվել, ուստի` ես ծառեր կտնկեմ: Օրինակ` հիմա ես 2 շաբաթվա ընթացքում մի քանի հատ ծառ եմ հասցրել տնկել, և ես ինձ երջանկագույն մարդ եմ համարում»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն