Րաֆֆին ինքը չէր ցանկանում, որ հրաժարվեի. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական
«Ժառանգություն» խմբակցությունն այսուհետ կղեկավարի Զարուհի Փոստանջյանը, նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից:
Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը չէր ցանկանում, որ նա հրաժարվի խմբակցության ղեկավարի պաշտոնից, բայց «որպես դեմոկրատ մարդ` հարգեց իմ ցանկությունը»,-նշեց Հակոբյանը:
«Չեմ կարծում, որ առանձնապես լուրջ բան է կատարվել, ես ուղղակի հրաժարվել եմ խմբակցության ղեկավարի պաշտոնից և խնդրել եմ, որ իմ ցանկությունը հարգեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս հրաժարվեց մեկնաբանել, թե որն է եղել նրա որոշման պաճառը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն